Ագրեսիա է հայության հոգևոր կենտրոնի դեմ. քաղաքական ուժերը՝ կաթողիկոսի դեմ քրգործի մասին

16.02.2026 11:32
382

Ընդդիմադիր քաղաքական ուժերը կարծում են, որ իշխանության արշավը կաթողիկոսի դեմ իրականում եկեղեցին թուլացնելու ու ենթարկեցնելու համար է։

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը ոչ միայն հակաիրավական ակտ է, այլ նաև ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ։ Այս մասին ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից:

ՀՀԿ-ի հայտարարությունում ասվում է, որ կատարվածը բացահայտում է իշխանությունների իրական մտադրությունը՝ մեկուսացնել ազգային եկեղեցին, տրոհել այն և խզել նրա կապը աշխարհասփյուռ հայության հետ, թուլացնել ու ենթարկեցնել։

«Նիկոլ Փաշինյանը, ձախողելով Հայաստանի ապագայի ապահովումը և հարվածի տակ դնելով նրա անվտանգությունը, այժմ ներքին թշնամի է փնտրում՝ սեփական անկարողությունից և արտաքին պատվերներից ուշադրությունը շեղելու համար», – նշված է հայտարարությունում։

ՀՀԿ–ն կոչ է անում հավատացյալ ժողովրդին իրենց ձայնը բարձրացնել աղոթքով ու բողոքով, ցույց տալ որ հայ ժողովուրդը չի հանդուրժի իր հոգևոր սրբատեղիի պղծումը, Սփյուռքին՝ պահանջել միջազգային կառույցներից ու օտարերկրյա կառավարություններից՝ ճնշում գործադրել Փաշինյանի ռեժիմի վրա՝ դադարեցնելու հալածանքները։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսին՝ դատապարտել կրոնական ազատության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների դեմ այս աննախադեպ հարձակումը։

Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդմանը անդրադարձել է նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ շինծու քրեական գործեր կարող քննիչները, դատախազները և նրանց հրահանգ տվողները իրենց հանցագործությունների համար պատասխան են տալու և՛ Աստծո, և՛ օրենքի առաջ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է.

«Միայն նիկոլական «իրական Հայաստանի» «Չորրորդ հանրապետություն»-ում է հնարավոր, որ վարչապետը, դատավորները, դատախազն ու քննիչները, խախտելով Սահմանադրությունը, օրենքները և Քրեական օրենսգիրքը, միջամտեն եկեղեցու գործերի մեջ, իսկ հետո հենց այդ միջամտության առիթով քրեական գործ հարուցեն Վեհափառի դեմ, արգելելով նրա ելքը երկրից: Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դրանով դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը»:

«Միասնության թևեր» շարժման ղեկավար, իրավապաշտպան Արման Թաթոյանը մասնագիտական տեսանկյունից է վերլուծել իրավիճակը։ Նա հիշեցրել է, որ երկրից դուրս գալու արգելքը խափանման միջոց է և այն կիրառվում է այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու համար։

«Ո՞ւր է, ըստ դատախազության կամ քննչական կոմիտեի, «փախչելու» հազարամյա ինստիտուտի առաջնորդը, որի կյանքն անբաժանելի է այդ պատերից։ Եթե դատախազությունը կամ քննչական կոմիտեն չի կարող հստակ և համոզիչ պատասխան տալ այս հարցին, նշանակում է՝ քրեական հետապնդումն ու հարկադրանքի միջոցը չունեն իրավական հիմք։ Իսկ իրավական հիմք չունեցող ցանկացած որոշումն այլ անվանում ունի՝ կամայականություն»,– գրել է նա։

Թաթոյանի կարծքով` այս ամենը դատախազությունը կամ քննչական կոմիտեն որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հստակ օրինակ է։ Ըստ նրա` իշխանությունը ոչ թե հանցավորության դեմ է պայքարում, այլ փորձ է անում ենթարկելու իրեն ինստիտուտ, որն ավելի հին է, քան ցանկացած քաղաքական կուսակցություն և քաղաքական ցանկացած գործիչ։

Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։

Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։

arm.sputniknews.ru

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08