ԱՀ ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

06.09.2022 16:35
947

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է Արցախի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Ա. Հակոբյանը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներն ու պատերազմի հետևանքով առաջացած կրթամշակութային խնդիրները։

ԿԳՄՍ նախարարը Լորան Վոքիեին է նվիրել Ամարասի վանքի պատկերով խորհրդանշական նվեր։

Հանդիպումից հետո Արցախի պատվիրակության համար շրջայց է կազմակերպվել Լիոնի ԹՈՒՄՈ կենտրոնում, որին հաջորդել է Արցախի պետական կամերային նվագախմբի համերգը։ Այն կազմակերպվել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ՝ ԱՀ անկախության 31-րդ տարեդարձին նվիրված։

Համերգի ավարտին Լորան Վոքիեն իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ Արցախի կամերային նվագախումբը հիացրել է հանդիսատեսին։

ԱՀ ԿԳՄՍ նախարարություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40