Ահազանգում են Մհեր Եղիազարյանի փաստաբանները

24.12.2018 20:40
1379

20-երորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը: Նա ԱԱԾ կողմից ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին: 

Չվստահելով իր հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, ի սկզբանե տանելով ուղղորդված քննություն, Մ. Եղիազարյանը դեկտեմբերի 5-ից հրաժարվել է մասնակցություն ունենալ այդ գործընթացին և «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել, ներկայացնելով կոնկրետ պահանջներ:

Մ. Եղիազարյանի պաշտպանների խոսքով՝ իրենց պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: 

Բացի իր ունեցած հիվանդությունից, լրացուցիչ ավելացել է միզապարկի խնդիրը և երիկամի ցավերը: 

Բժիշկները նշում են, որ միզապարկի հետ կապված խնդիրների 80 տոկոսի առաջացման պատճառը բոլորովին այլ՝ միզուղիների հետ առնչություն չունեցող բորբոքումներն ու հիվանդություններն են, որոնք կարող են նյարդերին և մինչև անգամ սիրտ անոթային համակարգին վերագրվել: 

Ըստ բժիշկների՝ երիկամային հիվանդությունների պատճառներն ու հետևանքները մի շղթա են կազմում, օրինակ՝ սիրտ անոթային հիվանդությունները երիկամային խնդիրների պատճառ են դառնում, բայց և երիկամային հիվանդություններն են մեծացնում սիրտ անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հին և նոր հիվանդությունների, ահագնացող ցավերի, մասին Եղիազարյանը տեղեկացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը և բժիշկներին: 

Պատկան մարմիններին հայտնում ենք, որ մեր պաշտպանյալը կործանման եզրին է: Դեռ որքան պետք է շարունակվի այս անտարբերությունը: 

Նա կտրված է արտաքին աշխարհից, քննիչի որոշմամբ արգելանք է դրված նրա հետ տեսակցություններին և հեռախոսազանգերին: Ոչ մի կապ դրսի աշխարհի հետ, իրավունք չունի նույնիսկ հեռախոսազրույց ունենալ HayNews.am կայքի աշխատակիցների և ընտանիքի անդամների հետ: 

Մհեր Եղիազարյանի պաշտպաներ՝ Վահե Արմենակյան, Մարտին Զիլֆուղարյան, Տիգրան Ղազարյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40