ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին

26.03.2026 17:27
390

Մերձավոր Արևելքում «իրական ժամանակի ռեժիմով» լայնամասշտաբ ճգնաժամ է ծավալվում առողջապահության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արևելյան Միջերկրածովյան երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանան Բալխին The Guardian թերթի հետ հարցազրույցում։

Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և պաշտպանել բժշկական հաստատությունները։

«Իրավիճակը բարդ էր արդեն որոշ ժամանակ, բայց այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, առողջապահական իսկական ճգնաժամ է, որն իրական ժամանակի ռեժիմով ծավալվում է տարածաշրջանի շատ մասերում, - ասել է Բալխին։ - Խոսքը վերաբերում է ոչ միայն մարդկային կյանքերին, որոնք խլում է պատերազմը։ Խոսքը վերաբերում է (բժշկական օգնության) հասանելիության կոլապսին բազմաթիվ, ամենատարբեր մասշտաբներով, որոնք շատ ավելի մեծ չափով գերազանցում են այն ամենն, ինչ մենք կարող էինք պատկերացնել»։

Տարածաշրջանային տնօրենը նշել է, որ քրոնիկ հիվանդություններով բուժառուների բուժումը խախտված է հիվանդանոցների փակման, ինչպես նաև «հարկադիր փախուստի և տեղահանման» պատճառով։

«Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում իրենց տներն են լքել 3,2 միլիոն մարդ Իրանում և ավելի քան 1 միլիոնը Լիբանանում», - նշել է նա։

Բալխին աղետալի է անվանել հնարավոր գրոհներն աղազերծման կայանների վրա, ինչն առանց խմելու ջրի կթողնի մեծ թվով մարդկանց Պարսից ծոցի երկրներում:

Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել էր, որ երկրում հարվածների է ենթարկվել 282 բժշկական կենտրոն, որոնց մի մասը դադարեցրել է աշխատանքը։ Զոհվել է առողջապահության համակարգի 20-ից ավելի աշխատակից։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40