Ակնհայտ է, որ մենք չենք կարող ուղղակի 1 տարի փակված ռեժիմով ապրել․ վարչապետ

30.04.2020 11:54
1123

Երեկ՝ հաշվի առնելով մեր նոր պայմանավորվածությունը, որ հնարավորություն կա զբոսանքի դուրս գալու՝ ընտանիքիս հետ դուրս էի եկել զբոսնելու եւ բավականին շատ մարդ կար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասեմ՝ շատ դժվար է լինելու, որովհետեւ ըստ էության մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում։ Եթե այնուամենայնիվ չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլեւ քաջալերել եւ հասնել նրան, որ նրանք դա պահեն, ապա մենք իրականում խնդիրներ ենք ունենալու։ Ես քայլում էի եւ մարդիկ նույնիսկ խմբերով կանգնած զրուցում էին իրար հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ եթե այդտեղ վարակված 1 մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին վարակվելու էին. «Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչու ենք մենք գնում նման քայլերի։ Երբ սահմանափակումը մտցնում էինք՝ բոլորի հույսն այն էր, որ 1 ամիս, 2 ամիս, վարակը կհաղթահարվի։ Բայց հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար ոչ թե, որ վարակը հաղթահարված է, այլ նրա համար, որ կարծում եմ առնվազն մինչեւ մյուս տարվա մարտը մենք ունենալու ենք դեպքեր։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ուղղակի 1 տարի փակված ռեժիմով ապրել։ Ոչ միայն մենք՝ այլեւ ոչ մի երկիր չի կարող։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ վարքագծային առումով ադապտացիա տեղի ունենա, որպեսզի մենք նոր պռոբլեմներ չունենանք։ Էլ փակված հնարավոր չի շարունակել։ Կամ լավ, եթե հնարավոր է 10 օր, մոտիվացիա չկա։ Եթե իմանանք, որ եւս 1 ամիս փակվենք՝ վարակը չի լինելու այլեւս՝ ամբողջ ռեսուրսները կկենտրոնացնենք եւ այդպես կանենք։ Բայց վստահաբար մենք գիտենք, որ այդ 1 ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա վերադառնա նախկին կյանքին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկա 1 տարում՝ Հայաստանում եւ աշխարհում, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել բոլորի ամենամեծ մարտահրավերն է ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով։

Արձագանքելով վարչապետին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց. «Միանշանակ պարոն վարչապետ։ Մի կարեւոր արձանագրում, եթե մենք տեսնենք, որ այս մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետեւանքների եւ վարակի տարածման տեմպն աճում է այն աստիճանի, որ մտավախություն ունենանք, որ առողջապահության համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ապա միանշանակ ամենակոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։ Շատ կարեւոր է, որ այն կանոնները, որոնք հաստատվում են՝ խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից։ Եթե որեւէ մեկը վարակվեց որեւէ մի տնտեսվարողի մոտ, ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է։ Պետք է նաեւ այս հանգամանքը հաշվի առնելո, սա բոլորի շահերից է բխում։ Պետք չի լինել անվախ, պետք է լինել զգուշավոր եւ պահել բոլոր կանոնները»։

Վարչապետն այստեղ մի կարեւոր նրբություն պարզաբանեց. «Ըստ էության մենք այս ընթացքում բժշկական հսկողության տակ ենք պահել մարդկանց, ովքեր ըստ էության չեն բուժվում։ Այո, նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանք ոչ ջերմություն ունեն, ոչ թոքաբորբ ունեն, երբեմն նույնիսկ ոչ էլ հազում են։ Հետեւաբար այս նոր պայմաններում քաղաքականության փոփոխությունը պետք է լինի, որ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք։ Երբ մենք անստիմպտոմ հիվանդին թողնենք գնա տուն՝ իր անհատական կարգապահությունից շատ բան է կախված լինելու։ Եթե ինքը տնից դուրս եկավ՝ կարանտինային ռեժիմը չպահեց, ապա վարակը բնականաբար տարածվելու է»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նոր քաղաքականության պայմաններում կարողանալու են սպասարկել մոտավորապես 1500 ծանր դեպք՝ իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենա։

«Մենք պետք է շարունանկենք այս տրամաբանությունը զարգացնալ, հակառակ դեպքում, եթե այս պայմաններում այնքան հիվանդ կա, ինչքան փաստացի առօրյա կյանքում՝ այդ մարդկանց պահելն անիմաստ է։ Կարծում եմ շատ կարեւոր է արձանագրել, որ սկսած առաջին դեպքի արձանագրումից մինչեւ օրս հանրությունը կառավարությունից ունեցել է 100 տոկոսով լիարժեք տեղեկատվություն՝ բոլոր փաստերի վերաբերյալ կորոնոավիրուսի հետ կապված»,- ասաց վարչապետը։

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08