Ակսել Բակունցի տուն-թանգարանում, «Մշակութային կրթության տարվա» շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից բոլոր մարզերում կազմակերպված «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի էքսպո-արշավը

16.09.2024 16:22
645

Ակսել Բակունցի տուն-թանգարանում, «Մշակութային կրթության տարվա» շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից բոլոր մարզերում կազմակերպված «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի էքսպո-արշավը, որն իրականացվել է նաև Գորիսի համայքնապետարանի անմիջական մասնակցությամբ ու համագործակցությամբ։

Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ինչպես Գորիսի, այնպես էլ Սիսիանի թանգարանները, Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ներկայացնելով իրենց ծրագրերը մեկ տարվա կտրվածքով։

Առաջին անգամ նման կրթամշակութային էքսպո անցկացնելու նպատակն է համայնքի դպրոցականներին ոգևորել, խթանել նրանց այցելությունները մշակութային օջախներ՝ այդպիսով ապահովելով աշակերտների կրթադաստիրակչական գործունեությունը նաև թանգարանների, թատրոների հետ համագործակցելով։

«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի էքսպո-արշավին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Գորիսի դպրոցականները, մանկավարժները, համայնքի հետաքրքրված անձինք։

Միջոցառման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան նաև Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի շնորհալի սաները, Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան երաժիշտները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40