Ակտաու-Բաքու-Վրաստան-Հայաստան երթուղին կարող է կրճատել բեռնափոխադրման ժամանակը մինչև 10 օր․ Պապոյան

28.10.2025 14:53
588

Ղազախստանից Ադրբեջանով (Ակտաու-Բաքու ծովային ճանապարհով) և այնուհետև Վրաստանով Հայաստան հասնող տրանսպորտային նոր երթուղին կարող է տևել մոտավորապես 10 օր, ինչը զգալիորեն կարճ է առկա այլընտրանքներից։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ համեմատելով նոր հնարավորությունն Իրանի տարածքով անցնող ցամաքային և մուլտիմոդալ ուղիների հետ։

Նախարարը, որպես մեկնակետ դիտարկելով Չինաստանի սահմանին գտնվող ղազախական Խորգոս անցակետը, ներկայացրեց գործող երթուղիների ժամկետները։

«Իրան-Հայաստան ցամաքային… Չինաստանի սահմանից Իրանով-Հայաստանով… կազմում է 14-ից 20 օր… իրականում մոտ 20 օր է», – նշեց Պապոյանը՝ հավելելով, որ պրակտիկայում գործընթացը բավականին երկար է։

Նրա խոսքով՝ մեկ այլ՝ մուլտիմոդալ (երկաթգիծ-վագոն-ցամաքային) տարբերակը տևում է մոտավորապես 40-ից 50 օր։

«Սա ես ասում եմ բիզնեսի հետ մեր շփումների արդյունքները», – ընդգծեց նա։

Ի հակադրություն սրա՝ նախարարը ներկայացրեց նոր հնարավոր երթուղու հաշվարկները։

«Իսկ եթե Ղազախստան-Ադրբեջան, այսինքն Ակտաու-Բաքու այդ ծովային ճանապարհը նայենք, այնուհետև Վրաստան-Հայաստան, մեր հաշվարկով կկազմի մոտավորապես 10 օր», – ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ այս ժամկետը կարող է տատանվել մեկ-երկու օրով՝ կախված նավահանգիստների ծանրաբեռնվածությունից և այլ հանգամանքներից։

Պապոյանի խոսքով՝ նոր հաղորդակցությունը լուծում է մի քանի խնդիր, այդ թվում՝ տրանսպորտային ծախսերի կրճատման։ Որպես օրինակ նա բերեց Ղազախստանից ցորենի ներկրումը, որը թանկ էր ստացվում (280 դոլար և ավել)՝ պայմանավորված տրանսպորտային մեծ ծախսերով։

Նա նաև համեմատեց Իրանի տարբերակը, նշելով, որ Ակտաու-Բաքու ծովային ուղին ավելի կարճ է, քան Ակտաու-Էնզելի (Իրան) ուղին։ Բացի այդ, ըստ նախարարի, Իրանի Էնզելի նավահանգստից մինչև Մեղրի ձգվող ցամաքային ճանապարհը «շատ լեռնային, բարձր տեղանքով, բավականին դժվար հաղորդակցություն է», մինչդեռ Ադրբեջանի տարածքով երկաթուղային տարբերակը «շատ ավելի կարճ» է։

Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի ամբողջականացման դեպքում հնարավոր կլինի ունենալ նաև ուղիղ երկաթուղային կապ (նշելով Ղազախ-Իջևան ուղղությունը), ինչը, նրա կարծիքով, «էլ ավելի կմեծացնի այս տրանսպորտային հաղորդակցության գրավչությունը»։

Պապոյանը նաև հիշեցրեր, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ է հետաքրքրություն հայտնել այս ճանապարհի վերաբերյալ։

«Այսինքն ստացվում է, որ դեպի Հայաստան, օրինակ Ռուսաստան հաղորդակցության գծով մեր ավանդական մեկ ճանապարհը դառնում է արդեն նվազագույնը երկուս», – ասաց նա։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24