Ակումբը հաստատում է իր բարձր կարգը

22.04.2014 16:00
1993

Երեւանում ապրիլի 11-ից 13-ը անցկացվեց ՀՀ ոստիկանության պետի գավաթի խաղարկությունը՝ քիք-բոքսինգից, որին մասնակցեց չորս երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Իրանի 300-ից ավելի մարզիկ: Կապանի քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբը (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Արայիկ Սարգսյան) մրցմանը մասնակցեց ինը մարզիկով: Չնայած մրցափորձի որոշակի պակասին (երեքամյա ընդմիջումից հետո մեկ տարի է, ինչ ակումբը վերսկսել է գործունեությունը), կապանցի մարզիկները հաջող հանդես եկան` նվաճելով ութ մեդալ, իսկ նրանցից երեքը՝ Վաղարշակ Բադալյանը (7-9 տարեկանների մեջ, 22կգ քաշային կարգ), 16-17 տարեկանների մեջ Շանթ Դավթյանը (49կգ քաշային կարգ), Էրիկ Մուսայելյանը (54կգ քաշային կարգ) կանգնեցին պատվո պատվանդանի վերին հարթակին: Տպավորիչ էր կիսաեզրափակչում Վլադիմիր Հովհաննիսյանի (54կգ) հաղթանակը, ով յոթ վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին: Շանթ Դավթյանը եզրափակչում նույնպես հաղթանակի հասավ նոկաուտով:

ՀՀ ոստիկանապետի գավաթի այս խաղարկության մասնակցությունը հնարավոր դարձավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի եւ Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանի հովանավորության շնորհիվ, ովքեր արժանացան «Դինամո» մարզական ընկերության (նախագահ` ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյան) դիպլոմին: Ի դեպ, «Գարեգին Նժդեհ» ակումբի սաներին նոր փորձություն է սպասվում. մայիսի 12-18-ը Աթենքում (Հունաստան) կկայանա մրցաձեւի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել հնարավոր կլինի (ակումբին երեք տեղ է հատկացված) հովանավորների օժանդակության շնորհիվ: «Գարեգին Նժդեհ» ակումբի մարզիչն ու սաները լիահույս են, որ այս անգամ եւս կգտնվեն սրտացավ մարդիկ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40