Ալեն Սիմոնյանը կկատարի Հանրապետության նախագահի լիազորությունները

23.01.2022 22:55
3310

Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվել Հանրապետության նախագահի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սահմանադրության 5-րդ գլուխը նախատեսում է նման դեպքերում ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարման և նոր նախագահի արտահերթ ընտրության կարգը:

Մասնավորապես, ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Այսպիսով, ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կկատարի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանին կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Հանրապետության նախագահը, ինչպես 123-րդ հոդվածն է սահմանում, պետության գլուխն է, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Արմեն Սարգսյանը Հանրապետության նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018թ. ապրիլին՝ յոթ տարի ժամկետով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40