Ալիևի հետ հանդիպման օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել

27.03.2019 16:05
1252

Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում կայանալիք հանդիպումից։

«Հանդիպման հստակ օրակարգ կա՞ »,- հարցրեց պատգամավորը։

«Հանդիպման նախնական պայմանավորվածություն կա։ Մենք համաձայնությունը տվել ենք հանդիպման, ուղղակի քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, ես հայտարարություն չեմ անի։ Օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել։ Նախկինում էլ ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան։ Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչ մեզ հետաքրքրում է, ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա ըստ էության այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների և ըստ էության այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում», - պատասխանեց Փաշինյանը։

Զոհրաբյանը հարցրեց. «Կարո՞ղ ենք ենթադրել, որ մտքերի փոխանակման գործընթացում նաև Արցախը որպես բանակցային կողմ ներգրավվելու մտքեր կփոխանակվեն։

«Այո, իհարկե», - պատասխանեց Փաշինյանը։

live24.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40