Ալիևն անձամբ է տվել կարգադրություն. Փալոնն անդրադարձել է Բաքվում իր դեմ ուղղորդված արշավին և հալածանքներին

19.11.2024 12:30
554

Ինչպես հայտնել ենք՝ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին:

Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել՝ մանրամասներով ներկայացվելով իրավիճակը:

Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անձամբ արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում է խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից`  նրան հատուկ ցուցակից հեռացրել են։ 

Նշվում է, որ Փալոնը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը և հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում: 

«Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական քննարկումներին նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով։

Ես շարունակելու եմ պայքարել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության և հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- ԱՄՆ Սենատի անդամ Էդ Մարքիի հետ համատեղ ասուլիսում ասել է Փալոնը։  

Փալոնը նաև խնդրել է Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք իր հետ միասին մեկնել են Բաքու և որոնց թույլ են տվել հանդիպել Ալիևի հետ, բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը:

«Ես հպարտ եմ, որ երկկուսակցական պատվիրակությունը նախագահ Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում նոր հակամարտություններ տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ միջոցներով»,- ասել է Փալոնը։  

Սենատոր Էդ Մարքին իր հերթին խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը, որն ունի հանածո վառելիքի արտադրությունից չափազանց մեծ կախվածություն և մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակ, ընտրվել է որպես COP-29 համաժողովը հյուրընկալող երկիր։

Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է շտկի մարդու իրավունքների խախտումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց վրա հարձակումները, ապօրինի ձերբակալություններն ու սպանությունները, խոշտանգումները, ինչպես նաև խոսքի ազատության, հավաքների ազատության խիստ սահմանափակումները: 

«Ես շարունակելու եմ կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորել էթնիկ հայ քաղաքացիական անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը և բարեխղճորեն բանակցել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ»,- ասել է Մարքին։ 

Նա նաև նշել է, որ Ալիևի հետ հանդիպմանը Փալոնի մասնակցությունն արգելելը, նրա դեմ Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորված բողոքի ակցիաներն ընդգծում են Ադրբեջանի աճող ագրեսիվ ջանքերը՝ վերահսկելու պատմությունը և խուսափելու միջազգային վերահսկողությունից: 

Ֆրենկ Փալոնն ԱՄն կոնգրեսական պատվիրակության կազմում Բաքու էր այցելել՝ մասնակցելու COP-29 համաժողովին։

Նա կոնգրեսական պատվիրակության կազմում պետք է հանդիպում ունենար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն նրան թույլ չէին տվել մասնակցել հանդիպմանը, իսկ նրա հյուրանոցի դիմաց Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները կոնգրեսականի դեմ ցույց էին անցկացրել, ինչի պատճառով Փալոնը ընդհատել էր իր այցը և հատուկ չարտերային թռիչքով վերադարձել Միացյալ Նահանգներ։ 

www.armtimes.com

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

16.10.2026 14:15

Տպագիր մամուլի օրն է․ շնորհավորում ենք «Սյունյաց երկրի» նվիրյալներին ու ընթերցողներին

16.10.2026 12:47

Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոնը՝ ջրային խնդիրների մասին

16.10.2026 12:45