Ալիևը հակադարձում է Լավրովին և խոսում Հայաստան ռուսական զենքի մատակարարումների մասին

05.11.2020 16:27
1445

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում 2 հազար վարձկան է կռվում։

«Եթե անկեղծ լինեմ, ապա ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեզոքություն պետք է պահպանեն, գործեն ԵԱՀԿ կողմից իրենց ընձեռված մանդատի շրջանակներում, օգտվում են նման չհաստատված «տեղեկատվությունից» և լուրերից», - հայտարարել է Ալիևը՝ կրկին պնդելով, որ Ադրբեջանի տարածքում որևէ վարձկան չկա։ «Որևէ ապացույց, որ մեր կողմից օտարերկրյա վարձկաններ են կռվում, գոյություն չունի», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանին։

«Մենք ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել ենք, թե այս 40 օրերի ընթացքում Հայաստանը ինչ գումարի համարժեք սպառազինություն է ստացել», - նշել է Ալիևը՝ հավելելով. - «Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում Մինսկի խմբի միջորդ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության մասին»։

Անդրադառնալով հնարավոր հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Ալիևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։

«Վերջին երկու տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն առաջին մի քանիսից բացի, մնացած բոլոր հանդիպումները անօգուտ էին և իմաստազուրկ», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նրա պնդմամբ, հայկական կողմը, խոսելով փոխզիջումների մասին, խուսափում է հստակությունից։

«Հայաստանը միայն ինքնորոշման մասին է խոսում, սակայն ինքնորոշումը նրանց կողմից փոխզիջում չէ», - հայտարարել է Ալիևը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40