Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը «արդեն իրականություն է»

04.05.2022 20:34
1393

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը իրականաություն է ․

«Միևնույն ժամանակ, ներկայումս Զանգիլանի շրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծեր են իրականացվում։ Կցանկանայի դրանցից նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը հանդիսանում է Զանգեզուրի միջանցքի հիմնական մասը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակված Վահիդ Հաջիեւի հետ հեռավար հանդիպման ընթացքում։

Ալիևի խոսքերով, առաջիկա ամիսներին Զանգիլանում շահագործման կհանձնվի միջազգային օդանավակայան, որը «կդառնա տնտեսական , տրանսպորտային և անվտանգության հարցերը լուծելու կարևոր միջոց»․ - «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, և՛ Զանգիլանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի, կլինի միջազգային երթուղի»։

Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների, Երևանը մշտապես շեշտել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40