Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ

10.07.2025 11:17
509

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց, ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հետ, հաղորդում է ռուսական Telegram ալիքներից մեկը։ Բաքուն առաջ էր քաշել մեկ հիմնական նախապայման՝ Ռուսաստանը պետք է ընդունի E190 ինքնաթիռը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Գրոզնիի երկնքում խոցելու փաստը։

Հատկանշական է, որ Կուրենկովի Բաքու այցի ժամանակ դատարանը մերժել է ռուս լրագրողների համար խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրանք մնացել են կալանքի տակ։

Կրեմլի լրատվամիջոցները հայտնել են, որ Կուրենկովի Բաքու այցի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակների նախարարների նեղ շրջանակում հանդիպումն էր։ Միևնույն ժամանակ, Կուրենկովը փորձել է ոչ պաշտոնական շփում ունենալ Ալիևի հետ, սակայն Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրաժարվել է ընդունել ռուս նախարարին։

Հուլիսի 6-ին հաղորդվել էր, որ Մոսկվան ակտիվորեն պատրաստվում է այցին՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները ոչ պաշտոնական եղանակով լուծելու համար։

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40