Ալիևը վերանվանեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը

18.03.2024 18:48
846

Ադրբեջանի նախագահը որոշել է վերանվանել Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակը։ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է այսօր Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում։

«Երկար տարիների ընթացքում այս հրապարակն ու այստեղ գտնվող շենքը անջատականների որջ էին հանդիսանում։ Հենց այս հրապարակում էին ստոր ծրագրեր խմորվում մեր ժողովրդի դեմ։ Հենց այս շենքից էին արձակվել Խոջալուի ցեղասպանության իրականացման հրամանները։ Իսկ այսօր այս հրապարակում մենք ենք կանգնած։ Ցանկանում են հայտնել իմ սիրելի ժողովրդին, որ այս հրապարակը ես անվանել եմ Հաղթանակի հրապարակ։ Այսուհետ սա Հաղթանակի հրապարակ կլինի», - ասել է Ալիևը։

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից հեռարձակված ուղերձում Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված հարձակմանը՝ նշելով․ - «Ցավոք սրտի, երկրորդ ղարաբաղյան պատերազմից Հայաստանն այդպես էլ դասեր չքաղեց։ Եթե նրանք անեին դա, ապա հակաահաբեկչական գործողության կարիքը չէր ծագի»:

Ալիևը՝ պնդել է, թե հայկական կողմը ցանկանում էր «հավերժ այստեղ թողնել անօրինական զինված կազմավորումները, պահպանել նախկինում անօրինականորեն ստեղծված այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը»։

azatutyun.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01