Ալիեւը հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն սկսել են տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման բանակցությունները

15.03.2021 11:01
1790

Բաքուն և Երևանը տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ քննարկումներ են սկսել, ինչը «կարող է շրջադարձային դառնալ» տարածաշրջանի համար։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք Հայաստանի հետ արդեն սկսել ենք բանակցային գործընթացը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է։ Արդեն կայացել են մի շարք հանդիպումներ տարբեր մակարդակներում: Դա կարող է շրջադարձային դառնալ պատերազմի էջը ամբողջությամբ փակելու համար։ Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, նոր հնարավորություններ կստեղծվեն։ Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղի «հակամարտությունը մնացել է անցյալում» և կողմերը պետք է առաջ նայեն։ Նա ընդգծել է, որ վերջին չորս ամիսների իրադարձությունները ցույց են տվել կողմերի՝ առաջ շարժվելու պատրաստակամությունը։

«Այժմ հակամարտությունը անցյալում է մնացել, մենք պետք է առաջ նայենք։ Այսօր մենք Ձեզ հետ քննարկել ենք մեր տեսակետները, թե ինչպես պետք է կառուցել ապագան: Ես կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին չորս ամիսները ցույց են տալիս էջը փակելու և ապագայի վրա կենտրոնանալու երկու կողմերի ձգտումը»,- ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ասել է Իլհամ Ալիևը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40