Ալիեւը խախտել է Սոչիի եւ Պրահայի հանդիպումների պայմանավորածությունները. վարչապետ

10.11.2022 12:06
967

Հակառակ Սոչիի եւ Պրահայի հայտարարությունների՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հնչեցնում է իր հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ սպառնալից օգտագործում է հայկական բնակավայրերի անվանումները խաղաղ բնակչությանը վախեցնելու բացահայտ նպատակով։ Այս մասին կառավարության նոյեմբերի 10-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւը մեկ անգամ եւս ապացուցել է, որ այդ երկրի իշխանությունների տարածաշրջանային հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի եւ ավելի լայն տարածաշրջանի համար։ «Միջազգային հանրության հասցեին արված՝ մեծամտությամբ լի անտաղանդ հայտարարություններ եւ նույն տիպի հայտարարություններ Հայաստանի հասցեին, որոնցում Ալիեւը փորձում է մեղադրել Հայաստանին պայմանավորվածությունները եւ պարտավորությունները չկատարելու մեջ, չնայած իրականում ամեն ինչ հակառակն է»,- ավելացրել է Փաշինյանը։

Նա նկատել է, որ Ալիեւի հայտարարությունները հնչել են ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հաջորդ օրը եւ խաղաղության պայմանագրի հավանական ստորագրման ֆոնին, երբ կողմերի պատվիրակությունները չեն հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։

«Ալիեւն այս հայտարարությամբ կոպտորեն խախտում է Սոչիի հանդիպման արդյունքներով արված հայտարարությամբ ամրագրված գրավոր պայմանավորվածությունն այն մասին, որ կողմերը ձեռնպահ կմնան ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։ Հայտարարությունների եւ պայմանավորվածությունների խախտումը, որոնք ընդունվել են եռակողմ եւ այլ ձեւաչափերով, քրոնիկական բնույթ է կրում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։

news.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12