Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար

15.01.2021 21:14
4307

ՀՀ դատախազությունում 2020 թ. բաժանվել է ընդհանուր առմամբ 1,732,694.13 ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։

«Փաստինֆո»-ն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել հատկացված պարգեւավճարների մասին, մասնավորապես դեկտեմբերին աշխատակիցներին ընդհանուր առմամբ որքան պարգեւավճար է տրվել, ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, կոլեգիայի անդամները պարգեւավճար ստացել են, թե ոչ։ Եւ որքան է կազմել ընդհանուր գումարը։

Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էինք գլխավոր դատախազին տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ, 2020 թ. որքան պարգեւավճար է հատկացվել դատախազներին։

«2020թ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 909 664 421 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և վճարները»,- ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։

Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված պարգևավճարներին, ապա ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցները (դատախազներ և աշխատակազմ) 2020թ դեկտեմբեր ամսվա ընթացքում խրախուսվել են մեկ դրույքաչափով։

Նկատենք, որ դատախազությունը գրավոր պատասխանում շրջանցել է ղեկավարությանը տրամադրված պարգեւավճարներին վերաբերող հարցը, սակայն շեշտել է, որ բոլոր աշխատակիցներն են ստացել գումարը, հետեւապես հետպատերազմյան ճգնաժամում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազն ու տեղակալները եւս ստացել են տոնական պարգեւավճար։

Նշենք, որ դատախազներին որպես պարգեւավճար տրված 909 664 421 ՀՀ դրամը օրվա փոխարժեքով հաշվարկված համարժեք է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլարին։

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02