Ամարասի վանական համալիրի բակում հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ

10.07.2023 17:04
805

Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ:

Amaras-1.jpg (669 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Լույս» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, տարածքը մասնակի մաքրելուց և առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ է եկել հորանի ներքին կառուցվածքը:

«Հաշվի առնելով, որ այն շատ խորը չէ՝ 25-30սմ, ունի գծային տեսք և ուղղված է դեպի տնտեսական բակը, առաջին հայացքից թվում է, թե ջրագիծ է: Սակայն հորանի լայնական կտրվածքը դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ այն չէր կարող լինել ջրագիծ հետևյալ պատճառներով.

1.Բակի ներսում տվյալ հատվածում չկա ջրի աղբյուր, որպեսզի վերջինս հեռացվեր:

2.Բակի արևմտյան հատվածում կա ջրհոր, որի ջուրը հեռացման կարիք չունի, ծայրահեղ դեպքում՝ կարող էր հեռացվել արևմտյան ուղղությամբ՝ հատելով նույնքան քանակով և հաստությամբ պատեր, որքան տվյալ դեպքում:

3.Ջրային ցանկացած առու կառուցելիս կիրառվել են ջրամատակարարման համար կավե խողովակներ, իսկ ջրահեռացման համար՝ քարե առուներ: Բացված հորանի կողային ուղղաձիգ պատերն իրականացված են կոպտատաշ քարերի շարով, իսկ շաղախ չկա:

Amaras-3.jpg (307 KB)

Այսպիսով, կարող ենք վստահորեն ասել, որ հորանը չի ծառայել ջրի մատակարարման կամ հեռացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ անցյալ դարասկզբին վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից: Այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանն ինչի համար է կառուցվել և ինչին է ծառայել: Ամեն դեպքում, հեղինակային խմբի կողմից որոշում է կայացվել հորանը պահպանել ամրավորված ապակու տակ՝ տեսանելի դարձնելով այն այցելուների համար: Իսկ անհայտ էջերի բացահայտումները թողնել հետագա` ավելի խաղաղ ժամանակների համար:

Amaras-4.jpg (213 KB)  Amaras-5.jpg (236 KB)

Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների նոր ֆոտոհաշվետվությունը հասանելի է այստեղ:

Amaras-6.jpg (230 KB)

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40