ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությունն աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

17.01.2024 10:44
670

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հայկ Սարգսյանն ու Գագիկ Մելքոնյանը  հունվարի 16-ին հանդիպում ունեցան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ։

Քննարկվեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Անդրադարձ կատարվեց ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերին, կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկրների միջև երկխոսության խորացման հարցում։

Դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրեց իրենց տարածաշրջանի անվտանգային ռիսկերը, մարտահրավերներն ու կանխարգելման սկզբունքի հիման վրա հիմնված անվտանգության ռազմավարությունը ։

Անդրադառնալով տարածաշրջանում Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին՝ Արմեն Խաչատրյանն ընդգծեց հարեւան երկրների հետ հարաբերությունները խաղաղության օրակարգի շուրջ կարգավորելու ՀՀ պատրաստակամությունը։

Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ԱՄԷ-ի հետ համագործակցության նոր հեռանկարներ կարող է բացել։

Ի պատասխան պետության հզորացման գործում կոռուպցիայի կանխարգելմանն ու դրա դեմ տարվող պայքարին հատկացվող առանձնակի կարևորության մասին դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի պնդմանը՝ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ վստահեցնելով, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում։

Երկուստեք բարձր գնահատելով պաշտոնական առաջին հանդիպումը ԱՄԷ-ի և Հայաստանի խորհրդարանականների միջև, կարևորելով հետագա համագործակցությունն ու հարաբերությունների զարգացման հարցում վերջինիս դերը՝ կողմերը վստահություն հայտնեցին առկա ներուժի լիարժեք իրացման վերաբերյալ և պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա հանդիպումների օրակարգ ձևավորելու շուրջ։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01