ԱՄԷ պետնախարարը ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին

17.01.2019 11:51
1213

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես, մեծ ուշադրություն են դարձնում ազգային ավանդույթների ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը` տիկին Սարգսյանը ներկայացրել է Երևանի հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ Մատենադարանի պատմությունն ու գործունեությունը, տեղեկացրել, որ թանգարան-ինստիտուտում պահվում են հազարավոր, այդ թվում նաև արաբական ու իսլամական ձեռագրեր։ 

Հայտնելով, որ օրերս եղել է Շարժայի ժառանգության ինստիտուտում (Sharjah Institute for Heritage), որտեղ իրեն ցույց են տվել հին ձեռագրերի վերականգնման աշխատանքները՝ Նունե Սարգսյանն ընդգծել է, որ այս ոլորտում Հայաստանն ունի կուտակված մեծ փորձ։ Նա ԱՄԷ-ի փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու հայկական կողմի փորձառությանը, համագործակցելու հայ մասնագետների հետ։

ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմին իր հերթին նշել է, որ քաջատեղյակ է տիկին Նունե Սարգսյանի գործունեության մասին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Հանրապետության նախագահի տիկինը նաև մանկական գրքերի հեղինակ է՝ ԱՄԷ պետնախարարը հրավիրել է տիկին Նունե Սարգսյանին, որպես պատվավոր հյուր, մարտ ամսին մասնակցելու Դուբայում կայանալիք գրքի փառատոնին։

Տիկին Նունե Սարգսյանն իր հերթին պետնախարար Ռիմ ալ Հաշիմին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու հայկական մշակույթին, ինչպես նաև խորացնելու հայ-էմիրաթական գիտակրթական կապերը։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40