Ամեն ինչ Իրանի դեմ պատերազմի է տանում. ռուս փորձագետը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դերի մասին

24.02.2023 10:53
1081

Հարավային Կովկասի տարածաշրջանում Արեւմուտքի հիմնական խնդիրն այժմ Իրանն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։

«Իրանի եւ արաբական երկրների, Իրանի եւ Իսրայելի, Իրանի եւ ԱՄՆ-ի, Իրանի եւ ԵՄ-ի միջեւ աճող հակամարտություն է: Միգուցե հիմա ամեն ինչ գնում է դեպի մեծ տարածաշրջանային առճակատում, դեպի Իրանի դեմ պատերազմ, որը կարող է տարածվել դեպի Հարավային Կովկաս, բայց կարող է նաեւ չտարածվել։ Հիմա սա ամենակարեւորն է, իսկ այն ամենը, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում եւ այլ վայրերում, շատ ավելի քիչ կարեւոր է»,- ասաց փորձագետը։ Նրա գնահատմամբ, Իրանի շուրջ հակամարտության աճ է նկատվում։

«ԵՄ-ն, որն ակտիվորեն ձգտում էր երկարաձգել միջուկային գործարքի շուրջ համաձայնագիրը, հասկանում է, որ դրանից ոչինչ չի ստացվի, եւ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Թեհրանի դեմ»,- ասաց փորձագետը։

Նա կրկնեց, որ ռազմական լարվածությունն աճում է:

«Բաքուն, որն այժմ լուրջ հակամարտության մեջ է Իրանի հետ, բոլորովին անտեղի վիճաբանության մեջ է Արեւմուտքի հետ, ուստի այժմ քիչ հավանական են ինչ-որ արշավները դեպի Երեւան եւ Հայաստանի տարածքով միջանցքների բացումը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն այս իրավիճակում Արեւմուտքի եւ հակաիրանական մյուս ուժերի առանցքային դաշնակիցն է»,- ընդգծեց Ֆելգենհաուերը։

Ուստի Արեւմուտքը Հայաստանի պատճառով չի գնա Ադրբեջանի դեմ, վստահ է փորձագետը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա մերձավոր դաշնակիցներից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Իրանը։ Դա նշանակում է, որ Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում եւ փորձում է դիվերսիֆիկացնել իր կապերը։ Բայց Մոսկվայի եւ Թեհրանի հետ ուղղակի վիճն անհնար է Երեւանի համար։ Երբ ունես այդպիսի բարեկամներ, նշանակում է՝ ունես շատ տարբեր հակառակորդներ»,- հավելեց նա։

Արամ Դանիելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24