Ամեն շաբաթ կրկնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա

17.04.2025 17:13
715

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով փոխգործակցության շուտափույթ վերականգնումը կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:

«Իհարկե, մենք պատրաստ ենք երկու երկրի հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին: Մենք հրաշալի մշակումներ ունենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Պատրաստ ենք մեր փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում: Այս ոլորտում մեր մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են համարվում: Մենք ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության տարիների ընթացքում կուտակված մարդասիրական բնույթի հարցերը: Որևէ նոր բան չեմ ասի՝ նշելով, որ մենք ուրախ կլինենք օգնելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40