Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակցական գիրը Հակոբյան ընտանիքին

12.12.2018 09:54
2333

Ցավ էր Մեզ համար տեղեկանալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ , Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անժամանակ մահվան մասին:

Հանուն Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ բերում ենք մեր սրտակցությունն ու ցավակցությունը ննջեցյալի զավակներին, ընտանիքի հարազատներին ու մերձավորներին:

Լուսահոգի Մաքսիմ Հակոբյանն իր գործունեությունն սկսել է գործարանի հասարակ աշխատավորի պարտականություններից՝ իր ջանադրության ու վարպետության, հմուտ կարողությունների ու գիտելիքների շնորհիվ հասնելով մինչեւ գլխավոր տնօրենի պատասխանատու պաշտոնը:

Նրա ղեկավարությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արձանագրել է նոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Բարեհիշատակ Մաքսիմ Հակոբյանն ապրել եւ գործել է բարեպաշտ ոգով՝ իր կյանքում կարեւոր ու առաջնային համարելով աստվածասիրությունն ու եկեղեցասիրությունը, հայրենիքի հանդեպ նվիրումն ու ազգօգուտ գործերի իրականացումը:

Այդ ոգով նա մեծ ներդրում բերեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցու կառուցմանը, Սյունյաց աշխարհում հավատավոր հայորդիների հոգեւոր- եկեղեցական կյանքի առաջընթացին:

Լուսահոգի Մաքսիմ Հակոբյանը, լինելով «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ, մեծ ավանդ ունի ձեռագրերի ձեռքբերման եւ Մատենադարանի ֆոնդի համալրման կարեւոր առաքելության մեջ:

Մենք միշտ բարձր ենք գնահատել հոգելույս Մաքսիմ Հակոբյանի երկար տարիների նվիրյալ ծառայությունները, ազգօգուտ գովարժան բարեգործությունները՝ նրան շնորհելով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Ի խորոց սրտի աղոթք ենք բարձրացնում առ Ամենաողորմ Տերը, որ արարչական Իր սիրով երկնային երանական բարձունքներում խաղաղություն եւ հանգստություն պարգեւի նորոգ հանգուցյալ Մաքսիմ Հակոբյանի լույս  հոգում:

Այլեւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքն ընտանյաց անդամներին ու բոլոր հարազատներին, գործընկերներին եւ սգակիր բոլոր անձանց:

«Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան իւոյ ամէն»:

 

Վշտակից սիրով եւ օրհնությամբ՝

Գարեգին Բ

Կաթողիկոս Ամենայն Հայոց

 10 դեկտեմբերի 2018թ.

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40