Ամենայն հայոց կաթողիկոսն Արարատ Միրզոյանին և խորհրդարանին մաղթել է պատասխանատու առաքելությամբ շենացնել hայոց երկիրը

25.01.2019 21:45
1223

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հանդիպմանը Ամենայն հայոց հայրապետը վերստին իր օրհնությունն է հղել ՀՀ Ազգային ժողովին ու Արարատ Միրզոյանին` մաղթելով իրենց պատասխանատու առաքելությամբ շենացնել hայոց երկիրը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր մարմնի ղեկավար ընտրվելու առթիվ` Վեհափառ հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները` որպես ժողովրդի ընտրյալներ, արգասաբեր գործունեությամբ իրենց նպաստը կբերեն պետականության ամրապնդմանը, երկրի հետագա շենացմանն ու ժողովրդի բարեկեցությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են այն կարեւոր դերակատարությանը, որ վերապահված է ՀՀ Ազգային ժողովին` մասնավորապես արժեւորելով օրինաստեղծ, վերահսկողական, խորհրդարանական դիվանագիտության ասպարեզներում գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար` Ազգային ժողովի նախագահն ընդգծել է այն կարեւոր դերակատարությունը, որն ունեն նորընտիր պատգամավորները Հայաստանում նոր մշակույթ ձեւավորելու գործում: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ եկեղեցին ինչպես եւ Ազգային ժողովը, կարեւորագույն առաքելություն ունի` ծառայել ժողովրդին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը երկրի ու ժողովրդի կյանքում, Սփյուռքում ունեցած հայապահպան գործունեությունը: Կողմերն ընդգծել են Ազգային ժողովի եւ Մայր Աթոռի միջեւ համագործակցության հետագա խորացման կարեւորությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40