Ամենայն վայոցձորցի բանաստեղծուհին…

07.03.2018 15:41
1522

Վայոց  ձորում է ապրում եւ ստեղծագործում մանկավարժ, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Լուսիկ Մկրտչյանը, ով օրերս հատեց կյանքի ութերորդ տասնամյակի սահմանագիծը: Նրա աշխատանքային ողջ կենսագրությունն անցել է Վայոց ձորում: Դասավանդել է ծննդավայրի՝ Արտաբույնքի, ապա շրջկենտրոն Եղեգնաձորի տարբեր կրթօջախներում: Վայոց ձորի գրեթե ամեն մի համայնքում կարելի է հանդիպել նրա սաներին: Որպես մանկավարժ, դաստիարակ եւ կրթիչ Լուսիկ Մկրտչյանը անջնջելի հետք է թողել վայոցձորյան կրթական համակարգում:

Լուսիկ Մկրտչյանը օժտված է բնատուր բանաստեղծական շռայլ ձիրքերով: Մինչեւ օրս ընթերցողի գրասեղանին են դրվել նրա հետեւյալ ժողովածուները. «Կարոտի բույրը», «Զինվորի երգը»,  «Օրենքի պաշտպան»,  «Տատ ինձ հետ մնա», «Հավատի մեղեդի», «Պարույր Սեւակի հետ»,  «Դպրոցական սցենարներ», «Արտաբույնք» (վեպ), «Աշնան ժպիտ»:

Լուսիկ Մկրտչյանի բանաստեղծությունները վաղուց գտել են դեպի ընթերցողի սիրտը տանող ճանապարհը: Նրա հեղինակած գրքերը մեծ տարածում ու մասայականություն ունեն Վայոց ձորում: Իր մասին շատ է գրվել ու խոսվել, ֆիլմ է նկարահանվել:

Իր բանաստեղծուհի դստեր  80-ամյակը  նույնպես Վայոց ձորի հանրությունը նշեց ընդգծված հարգանքով ու պատկառանքով, շռայլ ելեւէջումով: Վայոց ձորի  մտավորական ընտրանին հավաքվել էր Եղեգնաձոր քաղաքի թիվ 3 դպրոցի ընդարձակ ու գեղեցիկ դահլիճում: Բեմի խորքում փառահեղ շուքով թիկն էր տվել 80-ամյա հոբելյարը, ով այդ երեկո այնքան գեղեցիկ ու արժանապատիվ խոսքեր լսեց իր մասին, իր արարած գրքերի, բանաստեղծությունների, երգերի  մասին:

Շատերը մոտեցան ամբիոնին եւ բարձրախոսի առջեւ հուզմունքով եւ պատկառանքով ասացին իրենց խոսքը: Մեկը մյուսի հետեւից հնչում էին հուզիչ ելույթներ, որոնցում  գնահատվում, իմաստավորվում էր բանաստեղծուհու անցած ուղին: 

Մանկավարժ գործնկերներից խոսք ասացին Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը, մանկավարժ եւ արձակագիր Նորիկ Առաքելյանը, Եղեգնաձորի թիվ 3 դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, Արտաբույնքի միջն. դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանը, պատմաբան, արձակագիր, բանաստեղծ Արմեն Կարապետյանը:

Հոբելյարի գործունեության տարբեր ոլորտների ու դրսեւորումների վերաբերյալ ընդգծուն շեշտադրումներ կատարեցին բանաստեղծի հայրենակից, արձակագիր Սերյոժա Գասպարյանը, ռեժիսոր եւ սցենարիստ Նաիրի Հովհաննիսյանը, ճանաչված երգահան, երգիչ Գրիգոր Գրիգորյանը, հեղինակային երգի հայտնի կատարող Արմեն Ադամյանը: Վայոց ձորի մարզպետի ողջյունի խոսքը փոխանցեց մարզպետարանի հանրային կապերի բաժնի պատասխանատու Սոնա Մարգարյանը:

Հանդիսության ողջ ընթացքում հնչում էին Լուսիկ Մկրտչյանի լավագույն բանաստեղծությունները, իսկ ասմունքին մեջընդմեջ հաղորդում էին ազգային հայրենասիրական երգերի ու պարերի ոգեշունչ կատարումները: Եղեգնաձորի տարբեր կրթօջախների մի խումբ շնորհալի դպրոցականներ անթերի վարպետությամբ կատարեցին ազգային ու ժողովրդական սիրված երգերն ու պարեղանակները: Հանդիսության վերջին մասում երախտագիտության խոսքով հանդես եկան հոբելյարը, նրա որդիները՝ Արթուր եւ Ավագ Հարությունյաններն ու բժշկուհի դուստրը՝ Գայանե Հարությունյանը: Հանդիսության պաշտոնական մասի ավարտից հետո ջերմաշունչ խոսքն ու զրույցը շարունակվեց տոնական սեղանի շուրջ:

Մեծարանքի սույն հանդիսությունը եւս մեկ անգամ եղավ ակնառու վկայությունն այն բանի, թե Վայոց ձորի գրական հասարակայնությունը, նաեւ ողջ ժողովուրդը որքան հարգում, սիրում ու պաշտում է իր պատմությունից եւ ակունքներից ծնված բանաստեղծուհուն՝ արժանիորեն անվանի Լուսիկ Մկրտչյանին, ով անցել է կյանքի ու հասարակական գործունեության, ստեղծագործական աշխատանքի բուռն ու բերքառատ, արդյունավետ ու սքանչելի մի ճանապարհ:

Իսկ ճանապարհն այդ դեռ շարունակվում ու շարունակվելու է, ուստի եւ նոր շքեղ ու բեղուն հանգրվաններ են սպասվում…

Արմեն Կարապետյան

ՀՀ լրագրողների միության անդամ,

պատմաբան, բանաստեղծ եւ արձակագիր

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40