ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՆ ՄԱՐԶԻ ՀՐՇԵՋՆԵՐԻՆ

27.02.2019 11:05
1171

Փետրվարի 26-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին՝ Կանզասի ազգային գվարդիայի ցամաքային ուժերի մայոր, Երկկողմանի համագործակցության սպա Չադ Մուրրոյին եւ ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել գրասենյակի կողմից այս ամռանը Սյունիքում նախատեսվող միջոցառումը. արդեն երրորդ տարին է՝ Կանզասի ազգային գվարդիան, ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցելով, հրշեջ-փրկարարական ջոկատների համար անց է կացնում դասընթացներ: Նախորդ տարիներին դրանք կայացել են Լոռու եւ Շիրակի մարզերում, այս տարի կկազմակերպվեն մեր մարզի հրշեջ- փրկարարների համար:

Մարզի բոլոր տարածաշրջաններում գործող հրշեջները կբաժանվեն 2 թիմի, եւ դասընթացները կկազմակերպվեն Կապանում ու Գորիսում: Նախատեսվում է, որ ամերիկյան կողմից մոտ 30 հոգի կներգրավվի մեր հրշեջներին վերապատրաստող այս դասընթացներում: Ներկա այցի շրջանակներում հյուրերը այցելում են նաեւ մարզի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ նախնական ուսումնասիրությունների, կարիքների գնահատման եւ յուրաքանչյուրի առանձնահատկություններին ծանոթանալու համար՝ դասընթացների վերջնական ծրագիրը կազմելու նպատակով: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ համայնքների հրշեջ կամավորները:

Նարեկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց այս ծրագրում Սյունիքն ընդգրկելու համար, որի մասին մարզային իշխանություններն արդեն տեղյակ են եւ քննարկել են: Նա Չադ Մուրրոյին շնորհակալություն հայտնեց նաեւ այցի եւ ամռանը նախատեսվող միջացոռումներն անձամբ ներկայացնելու համար: Մարզպետի տեղակալը նշեց, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել ծրագրին, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր նախաձեռնության, որն ուղղված է մարզի անվտանգությանը:

Բագրատ Զաքարյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Սյունիքի եւ այստեղ գրանցվող արտակարգ դեպքերի առանձնահատկությունների վրա՝ շեշտելով նաեւ, որ ամռանը ամենահրդեհավտանգ շրջանն է, եւ դասընթացների ժամանակ պետք է հաշվի առնել ջոկատների ծանրաբեռնվածությունը ու այնպես կազմակերպել, որ դրանք չխանգարեն հրդեհաշիջման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ կազմակերպական եւ աշխատանքային մի շարք հարցեր, հնչեցին առաջարկներ, որոնք կօգնեն առավել արդյունավետ դարձնելու ծրագիրը:

syunik_mtad_am 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40