Ամերիկացի օրենսդիրները պատրաստ են շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ. նրանք նամակ են գրել

15.12.2018 18:58
1224

ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Դեյվիդ Թրոթի, Ջեքի Սփիեռի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Գաս Բիլիրաքիսի, ինչպես նաև սենատորներ Էդվարդ Մարքիի, Ջեք Ռիդի և Շելդոմ Վայթհաուսի ստորագրությամբ նամակում նշված է, որ անցնող տարվա ապրիլից Հայաստանի Հանրապետոթյունում արձանագրվեցին փոփոխություններ խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Այս փոփոխություններով, ըստ ամերիկացի օրենսդիրների, Հայաստանի ժողովուրդն իր աջակցությունն էր հայտնել բաց ժողովրդավարությանը: Կիրակի օրը կայացած ընտրությունները ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիք ժողովրդավարական բարեփոխումների ջատագովների ևս մեկ հնչող հաղթանակներից էր: Կոնգրեսականներն ու սենատորները կոչ են արել Հայաստանի իշխանություններին շարունակել ջանքեր գործադրել հետագա կառավարման համակարգի թափանցիկության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:

«Մենք ցանկանում ենք հայ ժողովրդին հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Ձեր ժողովրդին տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման ապահովման ուղղությամբ Ձեր հաստատուն քայլերին: Մենք կշարունակենք բացահայտել նոր հնարավորություններ օգնելու Հայաստանի ջանքերին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ամրապնդել առևտրային կապերը Միացյալ Նահանգների նման երկրների հետ և շարունակել գործել որպես անվտանգ ապաստարան կրոնական փոքրամասնությունների համար, որոնք Մերձավոր Արևելքում լքել են իրենց տները՝ բռնաճշումներից խուսափելու համար: Մենք հպարտ ենք մեր երկրների միջև երկկողմ ամուր հարաբերություններով և ցանկանում ենք խթանել մեր պատմական և բարեկամական կապերը»,- գրում են օրենսդիրները:

Նամակում ամերիկացի խորհրդարանականներն ընդգծում են, որ տեղի ունեցած ընտրություններն անցել են խաղաղ, հանգիստ պայմաններում և զերծ էին կոռուպցիայից ու ընտրողների նկատմամբ ճնշումներից: Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և առողջ երկխոսությունը Փաշինյանի գլխավորած վարչակազմի հետ:

mamul.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40