Ամիրբեկովը որպես խաղաղության նախապայման է նշել խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն

30.04.2026 15:31
361

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում երկարատև խաղաղության համար առանցքային է համարել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի անցկացումը։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ամիրբեկովն այդ մասին խոսել է ապրիլի 30-ին Հռոմում՝ Իտալիայի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականի և իտալացի այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը։ Նա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում առանձնացրել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։

Ադրբեջանցի պաշտոնյան վերոնշյալ հայտարարություններով է հանդես եկել նաև ապրիլի 22-ին Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի և այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը։ 

Մինչև այդ էլ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին էր անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այդ գործում առանձնացրել է երկու երկրների քաղհասարակությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումները։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40