ԱՄՆ դեսպան Միլսը վստահ է, որ ՀՀ-ում խաղի հավասար կանոնների հաստատման պարագայում երկկողմ առևտրի ծավալներն էլ ավելի կաճեն

09.07.2018 12:56
1201

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն ու կարևորություն են ներկայացրել ԱՄՆ-ի և այդ երկրի ղեկավարության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում այս մասին ասել է դեսպանը՝ հավելելով, որ ակնկալում են համագործակցել նոր կառավարության հետ: «Նոր կառավարության առաջնահերթությունները, կարծում եմ, կարևոր են` տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիային: Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, և դեսպանությունը, և ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ, որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու: Համոզված եմ, հայերն այնքան իմաստուն են, որ սա գիտակցում են: Փողոց դուրս գալը, խաղաղ բողոքելը մարտահրավերներ էին Հայաստանի քաղաքացիների համար, նրանք ընդունեցին և հաջողությամբ հաղթահարեցին: Խնդրի բարդ կողմն էl այդ արժեքներն իրական գործողությունների վերածելն է»,-ասել է Ռիչարդ Միլսը:

 Նա վստահեցրել է, որ սերտորեն աշխատելու են կառավարության հետ: Դեսպանի խոսքով,  հիմնական ոլորտը, որտեղ իրենք կարող են աջակցություն ցուցաբերել և ինչում մեծապես հետաքրքրված են թե՛ Հայաստանի իշխանությունները, և թե՛ ԱՄՆ-ում բնակվող հայերը, երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խրախուսումն է:

 «Դա դեսպանության և իմ առաջնահերթություններից էր նախորդ երեք տարիների ընթացքում, նույնիսկ մինչև վերջին իրադարձությունները մենք որոշակի հաջողություններ գրանցել ենք: Վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ»,-հավելել է դեսպանը:

2017-ին երկրների միջև առևտուրը բարձրացել է 2008-ի մակարդակից ավելի, գրանցվել է 42 տոկոսի աճ՝  2016-ի համեմատ: Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ևս 30 տոկոս աճ է գրանցվել: «Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առևտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետև վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել՝  թե ամերիկյան գործարարներից, և թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առևտրի, գործարարության հիմնական խոչընդոտն այն զգացումն է, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ և համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր: Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա՝ ԱՄՆ-ի կողմից խոշոր առևտրի և ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին»,-վստահեցրել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08