ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները համաձայնել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ

12.04.2025 20:11
598

Ավարտվել են Օմանի միջնորդությամբ միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները: Լրատվամիջոցների տվյալով՝ դրանք տևել են ավելի քան 2,5 ժամ:

Իրանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը: Օմանի դիվանագետները հանդես են եկել որպես միջնորդներ։ Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Արաղչին և Ուիթքոֆը մի քանի րոպե անձնական շփում են ունեցել:

Իրանական կողմը բանակցությունները կառուցողական է որակել: Նշվում է, որ կողմերը միմյանց են փոխանցել իրենց կառավարությունների դիրքորոշումները Իրանի միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերի շուրջ:

Կողմերը համաձայնել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40