ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Լաչինի միջանցքի անհապաղ բացումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը

15.09.2023 12:45
747

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են ինչպես Լաչինի միջանցքի վերաբացումը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Վաշինգտոնի համար առաջնահերթ այս խնդիրներից նա խոսել է ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցին Երևան, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։

«Նա (խմբ․՝ Լուի Բոնոն) շարունակում է շփումները կարճաժամկետ առաջնահերթության, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացման, և, իհարկե, երկարաժամկետ առաջնահերթության, այն է՝ ընդհանուր խնդրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու շուրջ, ինչը ես անվանում եմ երկարաժամկետ, բայց մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ», - ասել է Մեթյու Միլլերը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության վիճակին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը կրկնել է Լաչինի միջանցքի անհապաղ բացման կարևորությունը։

«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը շփումներ է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը հանգուցալուծելու համար», - ասել է Միլլերը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝  հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40