«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումն առնվազն աղետ կլինի». Պուտինը՝ Վաշինգտոն-Թեհրան լարված հարաբերությունների մասին

21.06.2019 16:45
1060

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ բնակիչների հետ ուղիղ կապի միջոցով շփման ժամանակ անդրադառնալով Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստեղծված գերլարված իրավիճակին, նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից Իրան ներխուժումն առնվազն «աղետ» կլինի:

«ԱՄՆ-ն ասում է, որ չի բացառում ուժի կիրառումը, իսկ դա տարածաշրջանի համար առնվազն աղետ կլինի: ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառումը կհանգեցնի  տարածաշրջանում բռնության, միգուցե նաև փախստականների թվի աճի: Կարծում եմ նաև, որ նա, ով նման քայլ կձեռնարկի, տխուր հետևանքների կբախվի, քանի որ չափազանց բարդ է հաշվարկել՝ ինչ տեղի կունենա ռազմական ուժի կիրառումից հետո: Չէի ցանկանա, որ ամեն ինչ այդ սցենարով զարգանար»,- Պուտինի խոսքը մեջբերում է  tert.am-ը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն է տվել Թեհրանին հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից: 

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ կործանիչներն ու նավերը կազմ-պատրաստ են եղել, սակայն Իրանի ուղղությամբ որևէ հրթիռ այդպես էլ չի արձակվել: Թրամփը վերջին պահին դեմ է գնացել պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելի խորհրդին՝ որոշելով չհարվածել: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ հարվածները կարող են իրականացվել ավելի ուշ:

Անցած գիշեր Թրամփը Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսական առաջնորդների հետ. քննարկվել են Իրանին համարժեք պատասխան տալու հավանական տարբերակները: Այդ հանդիպումից հետո ԱՄՆ ռազմական և դիվանագիտական ոլորտների պաշտոնյաները համոզված են եղել, որ Իրանի ուղղությամբ հրթիռակոծում է իրականացվելու: Ամերիկյան կողմի հարձակման հավանական թիրախներից մեկը եղել է S-125 Neva/Pechora «ցամաք-երկինք» դասի հրթիռային համակարգը, որով էլ, ամենայն հավանականությամբ, խոցվել էր ամերիկյան անօդաչուն: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նախքան հանդիպումը Թրամփը չէր բացառել, որ US Global Hawk անօդաչուն կարող էր խոցված լինել «սանձարձակ և հիմար իրանցի զինծառայողի կողմից՝ առանց Թեհրանի թույլտվության»:

ԱՄՆ-ն սկզբում հերքել էր, որ Իրանն ամերիկյան անօդաչու է կործանել: Իրանն իր հերթին հայտարարել էր, որ լրտեսական անօդաչուն ներխուժել էր երկրի օդային տարածք և խոցվել է հարավային Հորմոզգան նահանգի երկնքում: Այնուհետ ամերիկյան կողմն ասել էր, որ իրենց անօդաչուն խոցվել է Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում՝ իրանական «ցամաք-երկինք» դասի հրթիռով:

Երկու պետությունների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները:

artsakhpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08