ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի առաջին հանդիպումը կապանցիների հետ

18.11.2023 21:36
2088

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (ANCA Western Region) հրավերով նոյեմբերի 10-ից 16-ը «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ուղեկցությամբ՝ Կապան և Գորիս համայնքների ղեկավարները աշխատանքային այցով գտնվում էին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: ԱՄՆ-ում պատվիրակությունը ղեկավարում էր ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian):

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքային խորհուրդների համապատասխան ներկայացուցիչների հետ:

Հնգօրյա այցի շրջանակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի առաջին իսկ հանդիպումը կայացել է Գլենդելում բնակվող կապանցիների հետ: Համայնքի ղեկավարը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում մանրամասն անդրադարձել է Կապանի՝ վերջին 5 տարվա ընթացքում իրականացված զարգացման ծրագրերին և բարեփոխումներին, տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին ու հաջողություններին, ինչպես նաև արցախահայության կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին:

Հանդիպմանը համայնքի ղեկավարն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և հորդորել հաճախակի այցելել Կապան՝ այդ կերպ չկորցնելով, նաև ամրապնդելով ծննդավայրի հետ կապը:

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26