ԱՄՆ կոնգրեսականները դատապարտում են Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակելու համար

21.12.2022 19:19
956

Քանի որ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Հայաստանը և Արցախը իրար կապող միակ ճանապարհը, ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել այս խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում:

Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Բայդենի վարչակազմին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ճանապարհն ապաշրջափակելու և Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Կոնգրեսական Շիֆն ընդգծել է, որ Ադրբեջանը միտումնավոր արգելափակում է Արցախի միակ կապը սննդի, բժշկական պարագաների և ջերմության հետ ձմռանը՝ հումանիտար ճգնաժամն անվանելով «Հայաստանի դեմ Ալիևի շարունակվող ահաբեկչության մաս»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր հայտարարության մեջ քննադատել է Ալիևի «ձմեռային զենքն» արցախցիների դեմ: Մենենդեսի համոզմամբ՝ աշխարհի ժողովրդավարական երկրները  պետք է անհապաղ դատապարտեն Ալիևին գազի խափանումների և շրջափակման համար:

Նա անդրադարձել է նաև Թուրքիային՝ նշելով, որ վերջինս աջակցել է  Ադրբեջանին զինելու հարցում: Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն պետք է Էրդողանին պատասխանատվության ենթարկի իր վարքագծի համար:

Կոնգրեսական Աննա Էշուն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի «դաժան շրջափակումը», իսկ պատգամավոր Քլարկն ասել է, որ ԱՄՆ-ը «պետք է օգնի ապահովել խաղաղությունը և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին»:

Իր հայտարարության մեջ կոնգրեսական Շերմանը ասել է, որ միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքը և ձեռնարկի ամեն հնարավոր և անհրաժեշտ քայլ՝ աջակցելու հայ ժողովրդին այս կրիտիկական իրավիճակում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40