ԱՄՆ-ն TRIPP-ը օգտագործելու է ՌԴ-ի և Իրանի դեմ՝ ուժեղացնելով Թուրքիան

16.12.2025 11:23
416

 

Թուրքիան Թրամփի ուղու՝ TRIPP-ի տեսլականի կարևոր տարր է։ Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
ԱՄՆ-ն հասկացնում է ՀՀ քաղաքացիներին, որ Հարավային Կովկասում թիվ մեկ երկիրն իրենց ծրագրերում Թուրքիան է, ով հսկելու է Հարավային Կովկասը, իսկ ՀՀ-ում այդ թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվելու է Փաշինյանն ու ՔՊ-ն, ովքեր ամեն գնով պետք է 2026թ․-ին մնան իշխանության՝Բաքվի և Անկարայի հակահայ ծրագրերը տեղում իրականացնելու համար։

«‎Սա իսկապես ազդեցիկ նախագիծ կդառնա, եթե օգտագործվի երկաթուղու այն հատվածը, որը Նախիջևանով անցնում է, վերադառնում է Հայաստանով՝ Շիրակով, Կարսով դեպի Թուրքիա, և այնտեղից ուր էլ որ գնա, քանզի Թուրքիան բավականին զարգացած երկաթուղային ցանց ունի»,- ասել է դեսպանը։
ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացիներին ոսկե սարեր է խոստանում, իսկ իրականում նպատակը մեկն է՝ՀՀ-ն դուրս բերել ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական ազդեցության գոտուց և տանել ոչ թե դեպի ԵՄ՝այնտեղ աղքատ ՀՀ-ին ոչ ոք չի սպասում, այլ ՀՀ-ն դե-ֆակտո տանել դեպի Մեծ Թուրան՝թուրքական ազդեցության գոտի, ինչն էլ հայոց պետականության կործանում է նշանակում՝տնտեսական կլանում և դեմոգրաֆիկ էքսպանսիա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Ներկայացնելով TRIPP-ի հարցում ԱՄՆ տեսլականը՝ դեսպանն ընդգծել է, որ այն երթուղի է, որը կօգնի կապել արևելքն արևմուտքին, արևմուտքը՝ արևելքին, վերջնական արդյունքում՝ Կենտրոնական Ասիան՝ Արևմտյան Եվրոպային։ Նրա համոզմամբ՝ Կովկասը երկար ժամանակ այդ երթուղու համար խոչընդոտ է եղել աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով։

ԱՄՆ-ն շեշտում է, որ ցանկանում է նավթով ու գազով հարուստ Կենտրոնական Ասիան դուրս բերել ռուսական և չինական ազդեցության գոտուց և Հարավային Կովկասի հետ միասին՝միացնել թուրքական ազդեցության գոտուն՝Մեծ Թուրանն անգլո-սաքսոնական ռազմավարաթյուն է, որը նպատակ ունի հարվածել Իրանին, ՌԴ-ին և Չինաստանին՝ուժեղացնելով թուրքական գործոնը։

Այս պարագայում ՀՀ-ն ամերիկացիների համար զուտ կապող օղակ է, Սյունիքն էլ վերցնելով հսկողության տակ ԱՄՆ-ն պլացդարմ է ստեղծում ընդդեմ Իրանի։
Պատահական չէ, որ Իրանն օրերս կոշտ արձագանքել է ամերիկացիների ներկայությանը և կրկին անգամ դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչմանը։

Այսպիսով, Փաշինյանը ստացել է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կանաչ լույսը՝ամեն գնով 2026թ․-ին իշխանության մնալու համար՝գինը Սյունիքն ու Արցախն էին, որը ՔՊ-ն զիջեց, իսկ ապագայում Փաշինյանը վերընտրվելու դեպքում ՀՀ-ն դուրս է բերելու ռուսական ազդեցության գոտուց՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով ՀՀ քաղաքացիների և հայոց պետականության համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40