ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի նոր խաղաղության առաջարկները. IRNA

04.05.2026 17:05
351

Ամերիկյան կողմը Թեհրանին է փոխանցել տարածաշրջանում հակամարտության կարգավորման առաջարկների պատասխանը: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին: Նա հայտնել է, որ ամերիկյան պատասխանն այժմ ուսումնասիրում են։ Նրա խոսքը մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը։

Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ 14 կետից բաղկացած իրանական ծրագիրը կենտրոնացած է բացառապես հակամարտության դադարեցման վրա և չի անդրադառնում իրանական միջուկային ծրագրին։

Բաղաեին ընդգծել է, որ Իրանը չի ընդունում վերջնագրերի և պարտադրված ժամկետների վրա հիմնված բանակցություններ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հաստատել է, որ Իրանից ստացել է խաղաղության նոր առաջարկներ և քննարկում է դրանք, սակայն կասկածներ է հայտնել դրանց հեռանկարների վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են, քննարկումները դրական են, և նրա համոզմամբ՝ կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար շատ դրական արդյունքի: Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական հարթակում:

Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Իրանի դեմ ապագայում հարվածների հնարավորությունը: Նրա խոսքով՝ իրենք այդ քայլին կդիմեն, եթե «իրանցիներն իրենց ոչ պատշաճ պահեն, ինչ-որ վատ բան անեն»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40