ԱՄՆ Սենատի Կոմիտեի փաստաթղթում ձգձգված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մտահոգություն է արտահայտվում

22.06.2018 22:17
1289

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի առաջարկած ձեւակերպումները: Հոլենի զեկույցում նշվում է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգված հակամարտության» վերաբերյալ մտահոգությունը:

Զեկույցը 2019 ֆինանսական տարվա համար օտարերկրյա օգնության օրինագծի մաս է կազմում, որը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կքննարկվի եւ կընդունվի:

Վան Հոլենի զեկյցում կոչ է արվում աջակցել մարդասիրական եւ առողջապահական ծրագրերին, ներառյալ ֆիզիկական եւ կոգնիտիվ խանգարումներ ունեցող երեխաների եւ մեծահասակների համար տարածաշրջանային վերականգնողական կենտրոններին: ԱՄՆ կողմից  ֆինանսավորման համար առաջնային ուշադրություն է դարձվում այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են Ստեփանակերտում գտնվող Քոքսի վերականգնողական կենտրոնը: Նշվում է, որ կենտրոնում վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 15.000 հիվանդի օգնություն են ցույց տվել:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել սենատորին աջակցության համար:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40