ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ

01.04.2026 10:46
330

Միացյալ Նահանգները երկու կամ երեք շաբաթվա ընթացքում կդադարեցնեն իրենց ռազմական արշավը Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ մենք կհեռանանք երկու-երեք շաբաթվա ընթացքում, քանի որ չկա որևէ պատճառ, որ մենք շարունակենք դա»,- ասել է նա։

«Մենք ավարտում ենք աշխատանքը։ Կարծում եմ՝ հավանաբար մի քանի շաբաթվա ընթացքում, կամ գուցե ևս մի քանի օր ավել, մենք կկատարենք աշխատանքը», - նշել է ԱՄՆ-ի նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ ինքը ուներ մի նպատակ՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ, և այդ նպատակն իրագործված է:

«Մենք արդեն ապահովել ենք վարչակարգի փոփոխություն։ Թեև ես նպատակ չէի դրել վարչակարգի փոփոխությունը։ Ես ունեի մեկ նպատակ՝ թույլ չտալ նրանց միջուկային զենք ստանալ։ Եվ այդ նպատակն իրագործված է, նրանք միջուկային զենք չեն ստանա։ Նրանք առաջնորդներ չունեն, նրանց բոլոր առաջնորդները զոհվել են։ Հետևաբար տեղի է ունեցել վարչակարգի փոփոխություն։ Մենք այժմ ունենք լավ նոր առաջնորդներ»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը։

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08

«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:23

«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:20

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

06.11.2026 14:18

Բարոյական հանցագործություն․ նրանք ոչնչացրին մարդու բարոյական կերպարը

06.11.2026 14:14

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

06.11.2026 14:07

29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

06.11.2026 13:01

Ադրբեջանի իշխանական պատգամավորը և Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանին հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր են ճանաչում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

06.11.2026 12:58