12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08
124

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), Գևորգ Ադոնցի տապանաքարը (1912 թ.), Կարապետ Մկրտչյան Տեր Ստեփանյանցի տապանաքարը (1872 թ․), Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակվայրի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցը և մատուռը։

 Վայոց ձորի մարզի Արատես բնակվայրի      ժայռախաչերը (զարգացած միջնադար, XIII դ.) և Սյունիքի մարզի Անգեղակոթ բնկավայրի 3 խաչքարերը (X- XI դդ․) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Քննարկվել են նաև Երևանի Ավան վարչական շրջանի քաղաքի մուտք. Երևանի Հյուսիսային մուտքը (1987 թ., պետական ցուցիչ՝ 1.2.16), Նոր Նորք վարչական շրջանի Քանդակ «Վահագն վիշապաքաղ» (1988 թ.), ինչպես նաև Արագածոտնի մարզի Կարբի բնկավայրի գյուղատեղի «Հին Կարբի» (IV-V դդ.-ուշ միջնադար, պետական ցուցիչ՝ 2.58.3), եկեղեցի (IV-V դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.1), գերեզմանոց, VII-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 2.58.3.3), գերեզմանոց, (XI-XV դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.4), Սյունիքի մարզի Բռնակոթ բնակավայրի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների  հուշարձան (1988 թ., պետական ցուցիչ՝ 8.23.13), Նիկողայոս Ադոնցի բնակելի տուն (1861 թ. պետական ցուցիչ՝ 8.23.18) և Վայոց ձորի մարզի Արատես բնավայրի ժայռախաչեր (XIII դ.), Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրի կամուրջ (XII-XIII դդ., պետական ցուցիչ՝ 10.36.7) պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08

«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:23

«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:20

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

06.11.2026 14:18

Բարոյական հանցագործություն․ նրանք ոչնչացրին մարդու բարոյական կերպարը

06.11.2026 14:14

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

06.11.2026 14:07

29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

06.11.2026 13:01

Ադրբեջանի իշխանական պատգամավորը և Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանին հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր են ճանաչում. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

06.11.2026 12:58

Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»

06.11.2026 12:56