ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

03.06.2026 11:09
339

Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Քեշմ կղզու վրայով անցնող ցամաքային կառավարման կետին՝ Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսումից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ ԶՈւ-ն հաջողությամբ խոցել է մի քանի բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և ինքնապաշտպանության նպատակով հարված է հասցրել՝ ի պատասխան հունիսի 2-ին Մերձավոր Արևելքում Իրանի հարձակումների», - ասված է հրամանատարության հրապարակած հաղորդագրության մեջ:

CENTCOM-ի պնդմամբ՝ Իրանն արձակել է հինգ հրթիռ, որոնցից ոչ մեկը չի հասել թիրախին, բացի այդ, ամերիկացի զինվորականները խոցել են երեք անօդաչու թռչող սարք:

«ԱՄՆ ԶՈւ-ն նաև ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցնել Քեշմ կղզու ռազմական ցամաքային կառավարման կետին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ԻՀՊԿ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմի շտաբին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներից մեկում գտնվող ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Քեշմ կղզում Իրանի ռազմական օբյեկտին ԱՄՆ-ի հասցրած հարվածների։

«Ագրեսիայի հերթական գործողության ընթացքում ամերիկյան թշնամին օդից գնդակոծել է Քեշմ կղզու հարավում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող կապի աշտարակը։ Ի պատասխան այս ագրեսիայի՝ տարածաշրջանի երկրներից մեկում տեղակայված նրանց ավիաբազան և ուղղաթիռային հարթակը, ինչպես նաև ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմի շտաբը ենթարկվել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին», - ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում ISNA գործակալությունը։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԻՀՊԿ-ն հարձակվել է ԱՄՆ-ի հետ կապված նավի վրա՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մոտ իրանական նավթային տանկերին հասցված հարվածի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40