Ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դրամահավաքների կազմակերպման մասին ահազանգերին

03.03.2025 23:09
542

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դպրոցներում դրամահավաքների կազմակերպման վերաբերյալ ստացված ահազանգերին։

«Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են դրամահավաքի մասնակցել տարբեր առիթներով՝ մարտի ութից մինչև վերջին զանգ։

Երբ առաջարկում եմ դպրոց նշել կամ որևէ փաստական տվյալ տալ, սովորաբար հրաժարվում են, որպեսզի իրենց երեխաները հետո խնդիր չունենան, որ իրենց ծնողը բողոքել է, ամոթ է։

Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է։ Այս քաղքենի միջավայրը, որում արժեքների փոխարեն անհարկի ու անպետք ճոխություն է, միայն փչացնում է մեր և ձեր երեխաներին։

Երեխաների օրը լավ կանցնի միայն այն պատճառով, որ միասին են, իրենց ընկերների հետ, իրենց հույզերի ու օրը լցնող զգացողությունների միջավայրում։ Դրա համար ամենևին պետք չէ, որ մի խցիկը դրոնով վերևից նկարի, մեկական խցիկ՝ ամեն անկյունից։ Ճոխությունը էմոցիա չի ավելացնում, ցուցադրականությունը անկեղծության հետ պետք չի շփոթել։

Ձեր երեխաների կողքին եղեք այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան խնդիր ունի, ու դպրոցը չի էլ կարողանում ծնողին ներգրավել․ անտարբերությունը ու սեփական երեխաների խնդիրներով զբաղվելու անհավեսությունը չի կարող փոխարինվել տոնական օրերի արտաքին փայլով։

Դե իսկ եթե որևէ դրամահավաք խրախուսվում կամ հրահրվում է հաստատության կողմից, խնդրում եմ անմիջապես գրել ինձ՝ նշելով դպրոցի համարը»,- գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40