Ամփոփվել են Սյունիքի մարզային փրկարարական ծառայության 2016թ. կատարած աշխատանքները

26.01.2017 17:21
2052

Հունվարի 25-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության տարեկան հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ.Հակոբյանը: Ներկա էին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ.Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Բ.Զաքարյանը հաշվետվություն ներկայացրեց մարզի փրկարար ծառայության 2016թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու տարում Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է 638 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 30, մարմնական վնասվածքներ ստացել 142 մարդ, օգնություն է ցուցաբերվել 3440 քաղաքացու: 2016թ. արտակարգ իրավիճակների դեպքերը մարզի տարածքում նվազել են 119-ով, զոհերի թիվը պակասել է 6-ով, վիրավորների թիվը` 7-ով: Նշված դեպքերից` 528-ը տեխնածին են: Հրդեհների թիվը մարզում պակասել է 124-ով: Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է տարերային ԱԻ 85 դեպք: Տարվա ընթացքում բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել եւ անց են կացվել օբյեկտային վարժանքներ եւ դասախոսություններ, շտաբային ուսումնավարժություններ:

Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացրին նաեւ ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայությունների ղեկավարները:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ.Սարգսյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին՝ ծառայության համար եւ նշեց, որ մարզային փրկարարական վարչության ու մարզպետարանի միջեւ առկա սերտ համագործակցության արդյունքում տարվա ընթացքում շատ խնդիրներ են լուծում ստացել:

Նիստի ավարտին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները ՀՀ Սյունիքի մարզի փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցների հանձնել են շնորհակալագրեր ու հուշանվերներ:

25.01.2017
syunik.mtad.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40