Ամփոփվեց մեկ տարվա արվածը

07.06.2023 12:15
1047

Կապանի արվեստի պետական քոլեջի համար 2022-2023 ուսումնական տարին նշանավորվեց ձեռքբերումներով: Ուստարվա ընթացքում գեղարվեստի մասնագիտությունների ինը ուսանող մասնակցել է «Արտ մյուզիք» արվեստի 14-րդ մրցույթ-փառատոնին`ստանալով երկու առաջին, չորս երկրորդ և երեք երրորդ մրցանակներ: Քոլեջի «Երգչախմբավարություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Մանե Գևորգյանը (դասախոս` Լևոն Գևորգյան) մասնակցել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաժողովին` արժանանալով շնորհակալագրի: «Միջազգային գործիքներ» մասնագիտացման երկրորդ կուրսի ուսանող Միհրան Գրիգորյանը «Արտ մյուզիք» 14-րդ միջազգային մրցույթ-փառատոնում պարգևատրվեց առաջին կարգի մրցանակով, իսկ վերջերս Լիտվայի Կաունաս քաղաքում «Երգող բարեկամություն» միջազգային մրցույթում արժանացավ երրորդ կարգի դափնեկրի կոչման:

Հունիսի 6-ին քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ կրթօջախի 2022-2023 ուստարվա հաշվետու համերգը: Քոլեջի երգեհոնային դահլիճի ճեմասրահում ներկայացված էին «Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների ուսանողների աշխատանքները, որին ծանոթացան ներկաները:

Օրը համընկել էր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին, և ի նշանավորումն օրվա, դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի հանրաճանաչ «Ադաջիո»-ն «Սպարտակ» բալետից և «Վալսը»՝ «Դիմակահանդեսից»:

Իսկ հաշվետու համերգը սկսվեց քոլեջի ուսումնական երգչախմբի (խմբավար` Մանե Գևորգյան) և քոլեջի երկսեռ երգչախմբի (խմբավար` Ստելլա Նավասարդյան) կատարումներով: Այնուհետև հնչեց Հարությունյան-Բաբաջանյան-ի «Հայկական ռապսոդիան», որը կատարեցին «Դաշնամուր» մասնագիտացման չորրորդ կուրսի ուսանողուհի Մարիա Հարությունյանը և դասախոս Աստղիկ Գրիգորյանը:

Ունկնդիրը հաճույքով լսեց Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Պապագենոյի արիան, որը կատարեց հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, «Երգեցողություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Ավետիսյանը (դասախոս՝ Անուշ Մանուչարյան, նվագակցող՝ Գոհար Հովհաննիսյան): Տպավորիչ էր «Պարարվեստ» մասնագիտության ուսանողուհիների պարը՝ Կոմիտաս՝ «Չեմ կրնա խաղա» (դասախոս՝ Թամարա Ստեփանյան):

 «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Պարարվեստ», «Դաշնամուր» մասնագիտությունների դասախոսներն ու սաները հանդես եկան հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Վերջում ելույթ ունեցավ քոլեջի ժողգործիքների նվագախումբը (ղեկավար` Վաչիկ Համբարձումյան)` կատարելով Խաչատուր Ներսիսյանի «Երգի’ր դուդուկ», Գևորգ Մանասյանի «Տոնական» ստեղծագործությունները:

Համերգն ավարտվելուց հետո քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց կրթօջախի դասախոսներին և ուսանողներին՝ հանդիսականին հաճելի երեկո պարգևելու համար և մրցանակի, դափնեկրի կոչման արժանացած դասախոսներին և նրանց սաներին հանձնեց վաստակած մեդալները և պարգևները:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40