Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են, ճանապարհները դեռ փակ են

22.01.2019 17:00
1112

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:

Լիդիանը շարունակում է այս համայնքներում սոցիալական իրավիճակի մոնիտորինգը՝ որպես սոցիալական պատասխանատվության մաս: Մոնիտորինգի տվյալները ներառում են նաև միգրացիայի ցուցանիշները: Այս տվյալները հավաքագրվել են մեր սոցիալական թիմի աշխատակիցների կողմից՝ համայնքապետարանների, ավագանիների և այլ աղբյուրների՝ օրինակ զբաղվածության կենտրոնների տրամադրած տվյալների հիման վրա:

Այս տեղեկատվության համաձայն, Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արտահոսքը այս համայնքներից ավելացել է՝ 2017-ի համեմատ: Երբ Ամուլսարում 2017-ին ընթանում էր շինարարությունը, Գնդեվազից, Գորայքից և Սարավանից մշտական արտագաղթի ոչ մի դեպք չէր գրանցվել: 2018-ի ավարտին արդեն 6 մարդ մշտապես արտագաղթել է Գնդեվազից, 12 մարդ՝ Սարավանից:  2017-ի ավարտին Ջերմուկից մշտական արտագաղթել էր 34 մարդ, 2018-ին արդեն այս թիվը գրեթե բազմապատկվել է՝ կազմելով 64 մարդ:

Ամուլսարում շինարարության դադարին զուգահեռ բոլոր չորս համայնքերում աճել է ժամանակավոր՝ սեզոնային արտագաղթը: Հավաքագրված տվյալների համաձայն, 2017-ին Ջերմուկից սեզոնային աշխատանքների մեկնել է 80 մարդ, մինչդեռ 2018-ի ավարտին աշխատանքային միգրացիան Ջերմուկից կազմել է արդեն 219 մարդ:

Ավելին, 2018-ի առաջին կեսին, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից առաջ, այս համայնքներում ներգաղթ կար, ըստ բնակիչների և համայնքապետարանների տվյալների: Օրինակ՝ 70 մարդ ներգաղթել էր Ջերմուկ, 8՝ Գորայք, 5` Գնդեվազ:

Ամուլսարի ճանապարհների շրջափակմումը հանգեցրել է ոչ միայն մի քանի հարյուր ուղղակի աշխատատեղի կորստի, այլև բացասական ազդեցություն է ունեցել այս համայնքներում անուղղակի աշխատատեղերի վրա: 2017-ի ընթացքում միայն Լիդիանի կապալառու կազմակերպությունները ամսական մոտ 200 000 ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների գնումներ են արել տեղի համայնքերից՝ մթերք, վառելիք, տրանսպորտային և կացարանային ծառայություններ և այլն: Այս շարունակական զգալի ֆինանսական հոսքերը տեղի բիզնեսների աճի, ընդլայնման և աշխատատեղերի ստեղծման հսկայական հնարավորություններ էին բերում: 2018-ի հունիսից Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքնով այս հնարավորությունները նույնպես այլևս չկան:  Այս մասին տեղեկացնում են Լիդիան Արմենիայից:

Համայնք 2017-ի
ավարտ մշտական արտագաղթ
2018-ի ավարտ
մշտական արտագաղթ
2017-ի ավարտ ժամանակավոր արտագաղթ 2018-ի ավարտ ժամանակավոր արտագաղթ
Գնդեվազ 0 6 18 24
Գորայք 0 0 28 40
Սարավան 0 12 22 25
Ջերմուկ 34 64 80 219

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40