Ամուլսարի սաբոտաժի կազմակերպիչ օլիգարխները խուճապի մեջ են

27.08.2018 22:10
1344

Նախկին իշխանության օրոք արտոնյալի կարգավիճակ ունեցող օլիգարխներ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, Ջերմուկ Գրուպի հիմնադիր Աշոտ Արսենյանը բացահայտ պայքար են մղում երկրի ամենախոշոր միջազգային ներդրումային նախագծի՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ:

Այդ կերպ տխրահռչակ այս հհկ-ականները բնապահպանության անվան տակ սաբոտաժի են ենթարկում կառավարության տնտեսական ծրագրերը և փորձում հասնել Նիկոլ Փաշինյանի կաբինետի ձախողմանը:

Մեր տեղեկություններով օրեր առաջ օդանավակայանում ձերբակալվել է Աշոտ Արսենյանը, իսկ Վահե Հակոբյանին պատկանող Քաջարանի կոմբինատում սպասվում են լայնածավալ ստուգումներ, ինչն իսկական խուճապ է առաջացրել օլիգարխների և նրանցից ֆինանսավորվող ակտիվիստների շրջանում:

Ստուգումներ են նախատեսված նաև Վահե Հակոբյանի կնոջը պատկանող լրատվամիջոցում: Վերջինս տևական ժամանակ ֆիլմեր և ռեպորտաժներ է նկարում՝ մեդիա տեռորի ենթարկելով տարբեր բիզնեսներ, այդ թվում Ամուլսարի նախագիծը:

Վերոնշյալ օլիգարխների կողմից արդեն 70 օր ֆինանսավորվում են Ամուլսարի դեմ սանձազերծած կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցները, ովքեր ապօրինի փակել են հանքի ճանապարհները:

Նրանք, ոչ միայն եկամտից զրկել են հանքի հարյուրավոր աշխատակիցների, այլև իրենք նույնպես չեն գնում աշխատանքի, ողջ որն անցկացնելով սարերում, ստանալով մեծ գումարներ՝ ամբողջ ժամանակը նվիրում են Ամուլսարի դեմ միջոցառումներ կազմակերպելուն:

Մեր կողմից այս ընթացքում այս ամենը փաստող մի շարք ահազանգներ, տեսանյութեր և հրապարակումներ են եղել: Եվ ահա սպասվող ստուգումներից խուճապի մատնված օլիգարխները հետքերը փորձում են թաքցնել, որի նպատակով Ամուլսարի դեմ բողոքի մասնակիցները մեկնարկել են ուշացած դրամահավաք, ցույց տալու համար, որ ակցիայի մեջ ներդրվող ֆինանսական միջոցները տրամադրվել են տարբեր քաղաքացիների կողմից:

Ակնհայտ է, որ դրամահավաքի հաշիվը պատկան մարմինների կողմից լինելու է մանրազնին ուսումնասիրության կենտրոնում, իսկ անցած 70 օրերի ֆինանսական հատկացումները հետողորմյա անելը լինելու է անհնարին:

Green and Clean

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40