Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին հիմնավոր պատասխաններ տվեց միջազգային անկախ փորձագետը

15.01.2018 17:12
1633

Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին եւ նախարարության փորձագետներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները: Անկախ փորձագետը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Ամուլսարի հանքում չկան անկառավարելի ռիսկեր, եւ այն կառուցվում եւ շահագործվելու է ժամանակակից լավագույն փորձի կիրառմամբ:

Երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում հնչեցին ծրագրի հետ կապված խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ Սեւանի եւ այլ ջրային ռեսուրսների վրա ազդեցության եւ թթվային ապարների դրենաժի կառավարման վերաբերյալ մտահոգությունները: Փորձագետը նշեց, որ թթվային դրենաժը առկա է բնական պայմաններում եւ խնդիր է հանդիսանում ոսկու, արծաթի եւ պղնձի շատ հանքավայրերում: Այդքանով հանդերձ, միջազգային փորձը թույլ է տալիս այդ խնդիրը հաջողությամբ կառավարել: Ընդ որում, պայմանվորված բնական առանձնահատկություններով եւ այն հանգամանքով, որ հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող, Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը շատ ավելի մեղմ է, քան արդյունավետ կառավարվող բազմաթիվ այլ ժամանակակից հանքերում: Ներկայացվեց կառավարման մանրամասն նախագիծը, որն Ամուլսարում ավելի քան 7 տարի իրականացված հետազոտական աշխատանքների արդյունք է: Այն ապահովում է շրջակա բոլոր ջրային ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ծրագիրը ջրի որակի վրա բացասական ազդեցքություն չի ունենա: Դրա երաշխիքն են աղտոտման կանխարգելման ակտիվ միջոցառումները եւ ջրի կառավարման ամենաժամանակակից մեթոդները, այդ թվում՝ հանքի տարածքի ջրերի շարունակական կիրառումը տեխնոլոգիական գործընթացում: Լարրի Բրեքենրիջը ներկայացրեց կառավարման նմանօրինակ տարբերակներ Միացյալ Նահանգների հանքերից:  

Մասնագիտական հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Լիդիանի ներկայացուցիչների եւ վերջերս հրապարակված Ամուլսարի ծրագրի քննադատական զեկույցների հեղինակների միջեւ: Վերջիններս, սակայն, չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվեցին  մասնակցել մասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ծրագրի քննադատներից ներկայացել էր միայն Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, որը սակայն լքեց դահլիճը հանդիպման  սկզբից՝ առանց տեսակետ հայտնելու:  

Լարրի Բրեքենրիջն Ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ է, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP): Այս կոչումն ունեցող մասնագետների տեսակետները ունեն իրավական ուժ եւ տեխնիկատնտեսական հաշվետվություններում ու Կանադայի արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի կողմից պահանջվող այլ փաստաթղթերում ընդունվում են որպես հիմք: Լարրի Բրեքենրիջը ունի տարբեր երկրներում հանքերի բնապահպանական կառավարման 20 տարվա փորձառություն, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նա մեկն է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, որոնք մասնակցել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման նախագծի մշակմանը եւ իրագործմանը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01