Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է՝ երբ և ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը

03.02.2026 16:13
396

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է՝ երբ և ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը:

«1. 2025 թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ:

Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել, Դուք շարունակում եք պահել ապահովագրության շահառու չլինելու Ձեր կարգավիճակը:

Եթե Ձեր աշխատավարձը 2026 թ. հունվարին կազմել է 200001 դրամից ավելի, ապա փետրվարի եկամտահարկի հաշվետվությամբ մենք դա կտեսնենք, մարտին դրա համար կառաջանա ապահովագրության գումարը վճարելու պարտավորություն և դրա վճարման մասին տվյալը ստանալուց հետո, ապրիլի 1-ից կակտիվանա Ձեր կարգավիճակը:

2. Եթե Ձեր 65 տարին լրանում է հունվարին, կամ ստանում եք որևէ կարգավիճակ, որը օրենքով հնարավորություն է տալիս պետության կողմից ապահովագրվելու (օրինակ` հաշմանդամության կարգ),

ապա փետրվարի 1-ին մենք, հաշվի առնելով հունվարին տեղի ունեցած Ձեր կարգավիճակի փոփոխությունը, պետության կողմից ապահովագրավճարը վճարելու համար ներկայացնում ենք Ձեր տվյալները և մարտի 1-ից Ձեր ապահովագրության փաթեթը ակտիվանում է:

3. Եթե ձեր կարգավիճակը փոխվել է այնպես, որ այլևս պետության կողմից ապահովագրված անձ չեք (օրինակ` լրանում է Ձեր 18 տարին), ապա ապահովագրվածի Ձեր կարգավիճակը կդադարի 18 տարեկանը լրանալու օրվան հաջորդող ամսի 1-ից:

Ռեզիդենտության պայմանի փոփոխության կամ հաշմանդամության կարգի փոփոխության դեպքում, այս մասին վկայող Ձեր տվյալը փոփոխվում է տվյալ ամսին հաջորդող ամսի 1-ին, և չվճարողի կարգավիճակը կորցնում եք այդ ամսաթվից»,- գրել է նախարարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40