Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի, քննարկել համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

21.05.2025 10:26
502

Մայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված և լուծման կարիք ունեցող այլ խնդիրներ:

Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են նաև Ալվանք և Շվանիձոր բնակավայրեր: Բնակավայրերի դպրոցներում հանդիպումներ են տեղի ունեցել ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ:

Պաշտպանը ծանոթացել է ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին, աշխատանքային պայմաններին: Վարչական ղեկավարների և բնակիչների հետ քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մասնավորապես` ջրի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման, կրթության իրավունքի, զբաղվածության և այլ հարցերին առնչվող:

Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված հարցերն` առաջարկելով դրանց համար լուծումներ:

Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել նաև «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների և շահառուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց խնամող ծնողների իրավունքներին, բժշկական ծառայությունների հասանելիության երաշխավորմանն առնչվող և այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40