Անգելա Մերկելն ընդգծեց ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլն ու նույնն անելու կոչ ուղղեց ադրբեջանական կողմին

01.02.2019 18:55
1141

 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և շեշտում է, որ դա պահանջում է, որպեսզի դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը կարծիք հայտնեց, որ խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ, և կողմերը պետք է պատրաստ լինեն դրան: «Ես կարծում եմ, որ պարոն վարչապետը կշարունակի նույն կերպ, բայց, վերջին հաշվով, կողմերը պետք է համաձայնության գան»,- ասաց Մերկելը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ խիզախ քայլերի մասին խոսեց Գերմանիայի կանցլերը: «Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում: Ասել եմ, որ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի  լինել Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում: Եվ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք, ցավոք, չենք կարող ունենալ շատ մեծ հույսեր, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը նվիրված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման տրամաբանությանը: «Մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես Հայաստանի  Հանրապետության  վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել:  Նրանք ունեն իրենց նախագահը, խորհրդարանը, կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40